Հունվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Բարբարա Դեյվիսի հետ եւ քննարկել անցած հանրաքվեն, ինչպես նաեւ ընտրական նոր օրենսգրքում այնպիսի մեխանիզմների ամրագրումը, որոնք թույլ կտան արդյունավետորեն վերահսկել ընտրական գործընթացի օրինականությունը:

ՀԱԿ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այդ համտեքստում քննարկվել են Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի վերջերս հրապարակված առաջարկները: