ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբերն ակտիվացել են միջսիրիական բանակցությունների նախաշեմին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վերջին օրերին հատկապես նկատելի է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների գործարկման շեմին ակտիվացել են ահաբեկչական խմբավորումները։ Նրանք ակնհայտորեն փորձում են մարտական գործողությունների բեմում իրավիճակը շրջել հօգուտ իրենց։ Կառավարական դիրքերին հակահարվածների փորձերը ձեռնարկում են «Ջաբհաթ ան Նուսրա» եւ «Ահրար աշ Շամ» խմբավորումները։ Նրանք Թուրքիայից լուրջ աջակցություն են ստացել Հալեպի նահանգում»,- ասել է Զախարովան։




























