Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր` հունվարի 21-ին, հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՄԻԵԴ-ի կայքից:
Որոշման համաձայն՝ «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանը ճանաչել է Եվրոպական կոնվենցիայի արձանագրության 1-ին հոդվածի խախտում եւ պարտավորեցրել Հայաստանին վճարել 3630 եվրո:
Նշենք, որ Սաֆարյանի բողոքը կապված է տարածքը՝ չորս երեխաներին բաժանելու հետ: Հայաստանյան դատարանները թույլ չէին տվել դիմումատուին՝ այն բաժանելու զավակների միջեւ:
Դիմելով ՄԻԵԴ՝ դիմումատուն հայտնել էր, որ իրեն անօրինական խանգարել են բաժանել իր սեփականությունը և սեփականությունը փոխանցել իր 4 երեխաներին:




























