Մոսկովյան բանկերը արտարժույթի պակասուրդ են գրանցում եւ հայտնում են, որ կանխիկով արտարժույթի պահանջարկն աճել է։ Այս մասին հայտնում է RNS-ը՝ վկայակոչելով իր թղթակիցներին։

Օրինակ՝ «Բանկ Մոսկվի»-ի մասնաճյուղերից մեկում կեսօրին արդեն արտարժույթ չկար։

Համանման իրավիճակ է ստեղծվել «Ավանգարդ» բանկի մասնաճյուղում, որտեղ արտարժույթը սպառվել էր Երեւանի ժամանակով ժամը 15։00-ին։

«Աբսոլյուտ բանկ»-ից հայտնել են, որ պատրաստ են դոլար վաճառել 89 ռուբլի փոխարժեքով։ Նման իրավիճակ է նաեւ «Բինբանկում», փոխանցում է Gazeta-ն։

Իսկ ահա «Սբերբանկի» մասնաճյուղերից մեկում գործակալության թղթակիցն համաձայնել են 1500 դոլար վաճառել 88.9 ռուբլի փոխարժեքով այն պարագայում, երբ բորսայում դոլարը վաճառվում էր 84.3 ռուբլով։