ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները միայն մինչեւ 2016թ. փետրվարի 14-ը, գնելով 4G ցանցի հետ համատեղելի Alcatel Pixi 3 (4.5) սմարթֆոն, կստանան 5000 ՄԲ ինտերնետ եւ 5000 ներցանցային րոպե տրամադրող փաթեթ (փաթեթը կարելի է օգտագործել ակտիվացումից սկսած 6 ամսվա ընթացքում):

Ակցիայի շրջանակում Alcatel Pixi 3 (4.5) սմարթֆոնի արժեքը 29 900 դրամ է:

Փաթեթում առկա խոսելաժամանակը եւ ՄԲ-երը կարելի է ստուգել՝ ուղարկելով *440# հրահանգը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: