Ավետիսյանների սպանության գործով վկաների ցուցմունքները չեն հեռարձակվելու ուղիղ եթերով։

Գյումրիում հերթական դատական նիստի ժամանակ հեռարձակումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացրել տուժածների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։ Միջնորդությունն անհապաղ բավարարվել է։ Միջնորդության համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ ցուցմունքի հեռարձակումը կարող է հասանելի վկաներին, ինչը խախտում է հանդիսանում։

Հայտարարվել է ընդմիջում։

Հարցը, թե կարող են արդյոք վկաները կարդալ մամուլի գրավոր ռեպորտաժները, չի քննարկվել։