Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին եւ նրա հետ քննարկել է հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է վերջին շրջանում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների եւ հայկական կողմի պատասխան գործողությունների մասին: ՀՀ պաշտպանության նախարարը եւս մեկ անգամ նշել է իրավիճակի վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով հետաքննչական միջազգային մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:
Դեսպան Անջեյ Կասպիշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել իրավիճակի պարբերաբար սրման վերաբերյալ եւ խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:




























