Ազգային ժողովի հանձնաժողովների գոործառույթներում հնարավոր են փոփոխություններ: Այս մասին այսօր` հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանի հայտարարությանը, թե հանձնաժողովը գործառույթ չունի` սանկցիաներ կիրառելու համար:

«Մի քանի օրից գարնանային նստաշրջանն է սկսվում, որտեղ քննարկվելու են Ընտրական օրենսգիրքն ու ԱԺ կանոնակարգ օրենքը: Բոլորիս լուրջ աշխատանքներ են սպասվում: Հանձնաժողովների գործառույթներում նույնպես փոփոխություններ կլինեն, հատկապես մեր ընդդիմադիր գործընկերները նման առաջարկություններով հանդես կգան»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Խմբակցության քարտուղարն ակնկալում է, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերն իրենց առաջարկությունները կներկայացնենք այս երկու կարեւոր օրենքներում փոփոխություններ կատարելու մասին: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը», Գագիկ Մելիքյանի կարծիքով, կլինի այն, ինչ միշտ է լինում: