Թուրքիայի Կայսերի քաղաքում հունվարի 20-ի երեկոյան 13-ամյա Սեյֆի Ջանը ընտանիքի անդամների հետ ընթրիքից հետո  իր սենյակում կախվել է։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի դպրոցներում կիսամյակային գնահատականների ամփոփիչ թերթիկները ստանալուց մեկ օր առաջ Սեյֆի Ջանը գտնվել է ընկճված վիճակում որի հետեւանքով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Ընտանիքի անդամների հետ ընթրիքից հետո երեխան իր սենյակ էր գնացել, սակայն հայրը րոպեներ անց գնացել էր երեխայի հետեւից եւ նրան կախված հայտնաբերել սենյակում։  Երեխային անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։