Հայաստանի ՔԿՀ-ներում հացադուլավորների թիվը հասել է 16-ի: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հացադուլավորների պահանջները վերաբերում են իրենց քրեական գործերին:

Նշենք, որ հունվարի 14-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ էր սկսել «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը: Նա պահանջում է ապահովել սեփական անձի անվտանգությունը քրեակատարողական հիմնարկներում:

Ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի՝ հունվարի 21-ին հացադուլ է հայտարարել նաեւ  «Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանը: