Հայաստանի շրջանների մեծ մասում շաբաթ եւ կիրակի սպասվում են տեղումներ. Լեռներում եւ նախալեռնային շրջաններում՝ ձյուն, հովիտներում՝ թաց ձյուն: Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով, հունվարի 25-ին եւ 26-ին ձյան տեղումները կշարունակվեն, որից հետո եղանակը կպարզվի:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 8-12 մ/վրկ արագությամբ, կիրակի եւ երկուշաբթի տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 20-25 ն/վրկ: Ա
Առանձին շրջաններում սպասվում են բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Ողջ հանրապետության տարածքում հունվարի 24-27-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին եւ հունվարի 24-ին (կիրակի) սպասվում է թաց ձյուն, իսկ երկուշաբթի եւ երեքշաբթի՝ ձյուն:
Գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, ցերեկը՝ +4+6 աստիճան:
Շրջաններում օդի ջերմաստիճանը.
Շիրակում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3,
Կոտայքում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3,
Լոռիում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+4,
Տավուշում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+7,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3+6,
Արմավիրում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +3+6,
Արարատում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +3+6,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +3+6,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+10,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+7,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+9։




























