Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլլինան չի ակնկալում նավթի գների աճ մինչեւ անցած տարիների մակարդակ, տեղեկացնում է RNS-ը:

«Նավթի գնի ցատկեր կարող են լինել, բայց ակնկալել, թե գները կվերադառնան նախկին մակարդակին, չի կարելի», - հայտնել է նա:

2014-ի հունվարին նավթի մեկ բարելը մոտ 110 դոլար արժեր: