ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2016թ. գնումների անվանացանկում, որը կազմված է 164 տողից, տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ է, ինչի հետեւանքով ստացվել է, թե քննչական կոմիտեն 500 դրամանոց զուգարանի թղթի պահանջ է ներկայացրել։
«2016թ. համար մեր կողմից նախատեսվել էր գնել ընդհանուր թվով 500 հատ զուգարանի թուղթ , միավորի գինը՝ 100 ՀՀ դրամ, որը ամենաէժան գինն է: Անվանացանկը կազմելիս քանակի և միավորի գնի թվերը տեխնիկական սխալի հետևանքով լրացվել են հակառակ սյունակներում: Վրիպակը չէր անդրադարձել բյուջետային հայտի տարեկան ընդհանուր գումարի մեծության վրա, քանի որ ամբողջ տարվա համար 50.000 ՀՀ դրամը մնացել էր անփոփոխ»,- ասվում է պարզաբանման մեջ եւ նշվում, որ վրիպակը ուղղելու համար դեպարտամենտն արդեն համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 22-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ Կառավարության մարմինների ներկայացրած 2016թ․ գնումների պլանից պարզ է դառնում, որ Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական կոմիտեն 500 դրամանոց զուգարանի թղթի պահանջ է ներկայացրել։




























