Ֆրանսիայի դեսպանատունն ավելի կարագացնի վիզայի հայտերի ուսումնասիրությունը: Այդ մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն` հունվարի 22-ին ելույթ ունենալով Երեւանում Ֆրանսիական համալսարանում:
Նրա խոսքով, զբոսաշրջային վիզայի համար ժամկետն այնքան էլ մեծ չէ, այժմ ընդամենը 78 ժամ է, իսկ ավելի հանգիստ սեզոններին, երբ ուղեւորությունները կրճատվում են, հայտերն ավելի արագ են ուսումնասիրվում: «Այնուամենայնիվ, մենք ուզում ենք ուսումնասիրության ժամկետը հասցնել 48 ժամի: Թե ճշգրիտ երբ կանցնենք նման աշխատակարգի, դժվարանում եմ ասել, բայց կարող եմ վստահեցնել, որ դա տեղի կունենա առաջիկա մի քանի ամսվա ընթացքում», - նշել է դեսպանը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտնել է Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Վիետնամի եւ Ինդոնեզիայի քաղաքացիների համար վիզայի տրամադրման ժամկետը մինչեւ 48 ժամ հասցնելու մասին:




























