Գերմանիայի Մաքս Պլանկի անվան թռչնաբանության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդու ազդեցությունը կարող է իր հետեւանքներն ունենալ հարավ չվող թռչունների կանգառների համար, ընդհուպ մինչեւ այն, որ թռչունները կարող են պարզապես ձմեռել այդ աղբանոցներում, որտեղ բավարար կեր կա:

Գիտնականները հաստատել են այն հիպոթեզը, որ որքան քիչ են թռչունները էներգիա ծախսում, այնքան շատ են նրանց կենդանի մնալու շանսերը միգրացիայի դեպքում: Հենց այդ պատճառով էլ սպիտակ արագիլները ավելի հաճախ հրաժարվում են տաք երկրներ չվելուց եւ ձմեռում են աղբանոցներում: Օրինակ դա պատահել է Գերմանիայից Մարոկկո չվող սպիտակ արագիլների դեպքում, հայտնում է Gismeteo-ն:

Բաց է մնում հարցը, թե որքանով է այդ միտումը անվնաս թռչունների համար: