Դուբայի ամենահայտնի հյուրանոցի՝ «Բուրջ ալ Արաբի» մակերեսը պլանավորվում է մեծացնել Պարսից ծոցի վրա ձգվող տախտակամածի հաշվին, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը:

Jumeirah Group կառավարող ընկերությունից հայտնել են, որ 10 հազար քառ/մ մակերեսով տախտակամածի շինարարությամբ զբաղվում է ֆինական նավաշինական ընկերությունը: Փետրվարի կեսին այն կբերեն ԱՄԷ եւ կսկսեն տեղադրել:

Տախտակամածի  վրա կլինի 2 լողավազն, 400 պառկելաթոռ, ռեստորան եւ բար: