Սիրիայի կառավարական բանակը զինյալներից հետ է վերցրել Թուրքիային սահմանակից Լաթաքիայի նահանգի Առ Ռաբիա քաղաքը:

Քաղաքն ապստամբներից ազատագրել են նույն օրը: Կառավարական ուժերը Թուրքիայի սահմանի ուղղությամբ հարձակվելու հնարավորություն են ստացել:

Ինչպես հայտնում է ՍԱՆԱ պետական գործակալությունը, ազատագրվել է նաեւ Առ Ռուդա գյուղը: Զինյալների մեծ մասը սպանվել է, զինամթերքը՝ ոչնչացվել: