Բրիտանական մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ բռնաբարության համար մեկ անգամ արդեն դատարանում հայտնված եւ արդարացված տղամարդը նորից կալանավորվել է:

Տղամարդուց հանվել են բոլոր մեղադրանքները, սակայն դատարանն ամեն դեպքում նրան պարտադրել է սեքսից 2 օր առաջ ոստիկանությանը հայտնել այն կնոջ անունը, ծննդյան ամսաթիվը եւ բնակության վայրը, ում հետ նա պլանավորում է սեռական հարաբերություն ունենալ, հայտնում է Mignews-ը:

Տղամարդուն պարտադրել են նաեւ տեղեկացնել իր բնակության վայրի փոփոխության մասին:

Դատարանը դեռ պետք է որոշի, թե այդ սահմանափակումը ժամանակավո՞ր բնույթ է կրում, թե՞ երկարաժամկետ:

Նշենք, որ Բրիտանիայում նման սահմանափակումներ են գործում այն անձանց համար, որոնց կասկածում են բռնաբարության փորձ կատարելու մեջ: