Աղքատ երեխաները ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից: Նման կարծիք են հայտնել Սենթ Լուիսի Վաշինգթոնի անվան համալսարանի գիտնականները 7-12 տարեկան 105 երեխաների շրջանում անցկացրած հարցումների արդյունքում:

Ուղեղի ջրաձիու գալարի (հիպոկամպի)  եւ նշաձեւ մարմնի միջեւ նյարդաթելերը կառավարում են հույզերն ու սթրեսը, եւ դրանք շատ ավելի թույլ են աղքատ ընտանիքներում ապրող երեխաների մոտ: Գիտնականները պարզել են, որ միջին եւ միջինից բարձր եկամուտ ունեցող ծնողների երեխաների մոտ ուղեղի այդ հատվածներն իրար հետ բոլորովին այլ կերպ են փոխհամագործակցում, հայտնում է Mignews-ը:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ աղքատությունը հզոր խթան է, որը երեխաների մոտ կարող է հասցնել անբարենպաստ հոգեկան վիճակի: