eBay առցանց աճուրդում զավեշտալի հայտարարություն է հայտնվել օրգանական անօդաչու սարքի վաճառքի մասին: Բանն այն է, որ դրոնի փոխարեն վաճառքի է հանվել լոլիկի սովորական ճյուղ:

Վաճառողը նշել է, որ գնորդը կունենա իր տեսակի մեջ միակ օրգանական կվադրակոպտերը, փոխանցում է RG-ն:

Լոտի  նախնական գինը 99 ցենտ էր, սակայն գրառումը կատարելու պահին արդեն ավելի քան 20 դրույք էր արվել, ինչը յուրահատուկ անօդաչուի գինը բարձրացրել է մինչեւ 20.5 դոլար: Մինչեւ աճուրդի ավարտը մնաել է 6 օր: