Իսրայելի օդուժը, ի պատասխան հերթական հրթիռակոծության, գրոհել է Գազայի հատվածում պաղեստինցի զինյալների մարզական ճամբարը, հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Նախնական տեղեկություններով՝ փոխադարձ հարվածներից կողմերը վիրավորներ չունեն։
«Հրթիռն արձակվել էր Գազայի հատվածից Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ։ Դրան ի պատասխան՝ Իսրայելի ՌՕՈւ օդանավերը Գազայի հատվածում գրոհել են ՀԱՄԱՍ-ի ուսումնամարզական ճամբարը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ ՆՈվոստի»-ն։
Իսրայելը ագրեսիվ գործողությունների պատասխանատվությունը բարդում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության վրա։




























