Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը հետաքրքրվել է Ուելսում տիրող իրավիճակով, որտեղ ժամանող փախստականներին հատուկ վառ թեւնոցներ են բաժանում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Guardian-ը։
Պարբերականը նշում է, որ փախստականները պարտավոր են մշտապես կրել դրանք, հակառակ դեպքում նրանք կզրկվեն անվճար սնունդ ստանալու իրավունքից։
Ստվերային կառավարության արդարադատության նախարար Ջո Թիվենսը նշել է, որ ինքը խոսել է Clearsprings մասնավոր ընկերության հետ, որը իշխանությունների պատվերով զբաղվում է Ուելսում միգրանտների տեղաբաշխումով։ Ընկերությունում խոստացել են թեւնոցները փոխարինել այլ համակարգով։



























