Տնտեսական ճգնաժամի պատճառով ռուսաստանցիները հարկադրված են տնտեսել արձակուրդ մեկնելու, զվարճալիքների, ինչպես նաեւ խոշոր կենցաղային տեխնիկա եւ հագուստ գնելու հարցում: Նրանց մոտ 1/3-ը նվազեցրել է նաեւ սննդի ծախսերը: Այս տվյալները ստացվել են Ֆինանսական հետազոտությունների ազգային գործակալության կողմից անցկացված հարցման արդյունքում:
Հարցումը, որն անցկացվել է 2015-ի դեկտեմբերին, ցույց է տվել, որ հագնստի ծախսերը տնտեսում է ռուսաստանցիների 48 տոկոսը, զվարճանքների ծախսերը տնտեսում է 43 տոկոսը, իսկ խոշոր կենցաղային տեխնիկայի գնումները հետաձգում է 42 տոկոսը, հաղորդում է Gazeta-ն:
Հագուստի եւ կոշիկի վրա ստիպված են տնտեսել հարցվածների 40 տոկոսը, խոշոր գնումների վրա (անշարժ գույք, մեքենա)՝ 38 տոկոսը, սննդամթերքի վրա՝ 31 տոկոս:
Նախորդ ճգնաժամի ժամանակ (2009) , ըստ հարցումների, քաղաքացիները տնտեսում էին այլ հոդվածներով՝ հագուստ եւ կոշիկ (44 տոկոս), հանգստի մեկնում (42 տոկոս), սննդամթերք (40 տոկոս):
Թե նախորդ, թե ներկա ճգնաժամերի ժամանակ որեւէ տնտեսում չանողները կազմել են 11-12 տոկոս:




























