Հարավային Աֆրիկայում Կվազուլու Նաթալ նահանգի Ուտհուկելայի քաղաքապետ։ Դադու Մազիբուկոն կրթաթոշակ է նշանակել այն 16-ամյա աշակերտուհիների համար, որոնք պահպանել են կուսությունը: Տեղի իշխանությունները գումար կհատկացնեն այնքան ժամանակ, քանի դեռ աղջիկները կկարողանան ապացուցել իրենց կույս լինելը գինեկոլոգիական ստուգումների ժամանակ, հաղորդում է  Lenta-ն՝ վկայակոչելով New York Post-ը:

«Այսկերպ մենք երախտագիտություն ենք հայտնում այն աղջիկներին, որոնք պահպանել են իրենց եւ պատրաստվում են դա շարունակել առաջիկա երեք տարիներին, ընդհուպ մինչեւ ուսումնական հաստատությունն ավարտելը»,-ասել է Մազիբուկոն:

Նրա խոսքով, երիտասարդ աղջիկները, որոնք ուզում են թոշակ ստանալ, պետք է փաստաթուղթ ստորագրեն, որով կհաստատեն, որ համաձայն են պարբերաբար ստուգում անցնել բժիշկների մոտ:

Հասարակական գործիչները, որոնք կողմ են արտահայտվում այս նախաձեռնությանը, պնդում են, որ դա բարենպաստ ազդեցություն կունենա ավանդական արժեքների պահպանման վրա եւ աղջիկների սեռական դաստիարակության նոր փուլ կլինի: Նրանց կարծիքով, դա կօգնի բնակչությանը դիմակայել ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի լայն տարածվածությանը: