Անցյալ տարին կլիմայի եւ օդերեւութաբանական ուսումնասիրությունների պատմության մեջ ամենատաք տարին է եղել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ՄԱԿ Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ 2015թ. երկրի մակերեսին գլոբալ միջին ջերմաստիճանը 0.76 աստիճան Ցելսիուսով գերազանցել է նախորդ բոլոր ռեկորդները՝ հատելով 1961-1990թթ. միջին ցուցանիշները։ Առաջին անգամ 2015թ. ջերմաստիճանը 1 աստիճանով տաք է եղել նախաինդուստրիալ ժամանակաշրջանի ջերմաստիճանից»,- ասված է զեկույցում։
Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ ամենատաք 16 տարիներից 15-ը եղել են այս հարյուրամյակում։ 2011-2015թթ. կլիմայի ուսումնասիրության պատմության մեջ ամենատաք հնգամյակն են եղել, արձանագրել են մասնագետները։



























