Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալներից մեկի փաստաբանը հայտնել է, որ հետաքննությունը կարող է ավարտվել արդեն այս շաբաթ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նախնական տեղեկություններով՝ հետաքննության ավարտի մասին կհայտարարեն արդեն այս շաբաթ, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ շաբաթ։ Իսկ մինչեւ փետրվարի վերջ պլանավորվում է ավարտին հասցնել գործի նյութերին ծանոթանալու գործընթացը»,- ասել է Անզոր Գուբաշովի պաշտպան Մուսա Հադիսովը։
Հունվարի 2-ին ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը հայտնել էր, որ ՆԵմցովի սպանությունը բացահայտված է։



























