ՌԴ Պրիմորիեի երկրամասի սաֆարի այգու անասնաբույժները նկատել են, որ Ամուր վագրի հետ ընկերացած Տիմուր այծի մոտ ճարպակալման նշաններ են ի հայտ եկել, եւ նրան խիստ դիետա են նշանակել։ Խոտակեր կենդանին ավելի քան 10 կգ ավելորդ քաշ է հավաքել, հայտնում է LifeNews-ը։
«Նրա համար հատուկ սննդակարգ են մշակել։ Հիմա մենք նրան 1.5-2 լիտր սննդային խառնուրդ ենք տալիս եւ կես լիտր մրգային եւ բանջարեղենային խառնուրդ»,- ասել է անասնաբույժը։
Կենդանաբանական այգու տնօրեն Դմիտրի Մեզենցովն ավելի վաղ ուշադրություն էր դարձրել, որ Տիմուրին չափազանց շատ կեր են տալիս, ինչը կարող է հանգեցնել նրա մահվան։




























