Ստամբուլում ձերբակալվել է 10 տղա երեխաների բռնաբարության մեջ մեղադրվող 40-ամյա Ռամազան Բ.-ն։

Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ Ռամազան Բ.-ն Ստամբուլի ինտերնետ ակումբներում տղա երեխաներին հրավիրում էր իր տուն՝ խոստանալով թույլ տալ անվճար խաղալ Play Station-ի խաղերը։ Այնուհետ տան մեջ բռնաբարում էր ու շանտաժով կրկին բերում տուն։

Տուժված երեխաներից մեկը պատմել է, որ իրեն բռնաբարելու ժամանակ Ռամազանը նկարահանել է այդ ամենն ու դրանով շանտաժ արել։