ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը պնդում է, որ էլեկտրոնային քվեարկության մոդելը ընդդիմադիր բոլոր ուժերի առաջարկն էր, որն այժմ իշխանությունը հակված է ամրագրել նոր Ընտրական օրենսգրքով, իսկ ընդդիմությունը սկսել է քննադատել այն, քանի որ 2017 թվականի ընտրությոուններին պատրաստվում է պարտվողի հոգեբանությամբ։ Այս մասին նա հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում։
«Պարտվողի հոգեբանությամբ գնալ 2017 թիվ ու ասել՝ էլեկտրոնային տարբերակը բավարար չէ, եկեք ցուցակները հրապարակենք, ազնիվ չէ»,-ասաց Սահակյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ դա նույնականացման քարտով քվեարկությունն է ընդամենը։
Հովհաննես Սահակյանը պնդում է, որ էլեկտրոնային քվեարկության առաջարկը, ընդդիմության պահանջն էր, որն այժմ իրենք փորձում են կյանքի կոչել։
«Էլեկտրոնային քվեարկության հետ կապված խնդիր ինչ կա՞, երբ նույնականցման քարտերի հետ կապված ակտիվ քննարկում կար, եղավ առաջարկ, որ լինի էլեկտրոնային քվեարկություն, ամբողջ ընդդիմադիր դաշտը բոլոր ընդդիմադիր խմբակցությունները պնդում էին, որ լինի էլեկտրոնային քվեարկություն։ Հիմա, երբ որ էլէկտրոնային քվեարկության մասին են լսել, որը կրկնակիի քվեարկության դեմ պայքարի լավագույն միջոց էր համարվում, հիմա, այսպես ասած, հոտը առել են, որ էլեկտորոնային քվեարկությունը կարող է կյանքի կոչվել, այդ ցանցը լինի, ասում են՝ չէ, դա բավարար չի, կարխումմ եմ՝ ազնիվ չի»,-ասաց իշխանության ներկայացուցիչը։
Ըստ մեր զրուցակցի՝ քննարկվող տարբերակներն այսպիսին են․«Կարող է լինել այսպիսի տարբերակ, մեկը իր ընտրական քարտը մեկ անգամ կարողանա օգտագործել համապատասխան էլեկտրոնային սարքավորման առկայության դեպքում ու փորձի երկրորդ անգամ այլ տեղ՝ այդպիսով չի կարողանա, քանի որ այն օգտագործված կլինի, եւ չի գործի պարզապես։ Քննարկվեց մի տարբերակ էլ, որ եթե հատուկ սարքավորում դրվի, երբ որ գրես ընտրողի անունը, որը բոլորին տեսանելի կլինի էլեկտրոնային ցուցատախտակի վրա, ու եթե վառվի կանաչ լույսը, դա կնշանակի իրավունք ունես, եթե կարմիր լույս է, կնշանակի մեկ անգամ քվեարկել է, խնդիր կա այդ անձի հետ։ Շատ տարբերակն են քննարկվել նույնականացման քարտի հետ կապված, բայց դեռ վերջնական ոչինչ չկա»։
Ընդդիմության գլխավոր պահանջը քվերակված ցուցակների հրապարակայնացումն է, սակայն այս մտքի հետ կարծես չի հաշտվում իշխանությունը։
«Դուք վստա՞հ եք, որ քվեարկված ցուցակների հետ կապված որեւէ փոփոխություն չի լինի։ Միայն լսել են, որ էլեկտրոնային քվերակության որեւէ եղանակ է լինելու, կանխավ սկսել են պայքարել դրա դեմ»,-ասաց պատգամավորը։
Նշենք, որ Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ էլեկտրոնային քվրակության համակարգ ասելով՝ իրենք նկատի են ունեցել մատնահետքով քվեարկությունը։ Մինչդեռ իշխանության քննարկած տարբերակով քվեարկությունը պետք է անցկացվի նույնականացման քարտերով, ինչը ընտրակեղծիքների դեմ պայքարի միջոց չէ։ Այդպիսով մի քանի հարյուր հազար նույնականցման քարտեր կարտադրեն, կբաժանեն բազմակի քվեարկության բրիգադներին եւ նրանք ՀՀԿ-ի տնօրինության տակ գտնվող տարբեր ընտրատեղամասերում կիրականացնեն բազմակի քվեարկություն։




























