Տորոնտոյից ռեժիսոր Ռոբ Սփենսը ներկառուցված տեսախցիկով աչքի պրոթեզ է փոխպատվաստել իրեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով New York Post-ը:

Սփենսն 9 տարեկանում պատահաբար կրակել է դեմքին եւ կորցրել մեկ աչքը:

Նա պատմել է, որ մասնագիտանում է փաստագրական ֆիլմերի նկարահանման ոլորտում, եւ հատուկ տեսախցիկն օգնում է հարցազրույց վարել առանց մեծ տեսախցիկի:

Այն միացված չէ տեսողական նյարդին, այդ պատճառով ռեժիսորը չի կարողանում տեսնել նկարահանման պրոցեսը, փոխարենը պատկերը երեւում է դյուրակիր էկրանի վրա: