Ռումինական բանտարկյալները սկսել են գիտական աշխատանքներ գրել եւ ներկայացնել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Վիճակագրության համաձայն, 2015 թվականին նրանք 340 աշխատանք են ներկայացրել: Պաշտոնական հետաքննություն սկսած դատախազության կարծիքով, բանտարկյալների մոտ գիտության հանդեպ անսպասելի ձգտումը կարող է կապված լինել Ռումինիայի ինքնատիպ օրենսդրության հետ. այն ենթադրում է, որ յուրաքանչյուր հրապարակված գրքի համար ազատազրկման ժամկետը 30 օրով կրճատվում է:

Վերջին ամիսներին հակակոռուպցիոն արշավի ընթացքում ճաղերի հետեւում են հայտնվել բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական գործիչներ եւ գործարարներ, որոնք կարող են գիտնականի կողմից գրքեր գրելու պատվեր կատարել: Ռումինիայի դատախազությունը ստուգում է բուհերի դասախոսներին, որոնք բանտարկյալների գիտական ղեկավարներն են եղել: