Մեքսիկայի Հերերո նահանգի Ակապուլկո հանգստավայրը ճանաչվել է 2015 թվականին երկրի ամենավտանգավոր քաղաքը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հասարակական անվտանգության եւ քրեական արդարադատության հարցերով զբաղվող «Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի կազմած վարկանիշային աղյուսակը:

Համաշխարհային մասշտաբով Ակապուլկոն հայտնվել է 4-րդ հորիզոնականում, որտեղ 100 հազար բնակչի թվով դիտավորյալ սպանությունները կազմել են 104,7:

Առաջին տեղում Կարակասն է (Վենեսուելա), որտեղ դիտավորյալ սպանությունների ցուցանիշը կազմել է 119,8: Սան Պեդրո Սուլան (Հոնդուրաս) հայտնվել է երկրորդ հորիզոնականում (111,03 դիտավորյալ սպանություն), իսկ երրորդ տեղում Սան Սալվադորն է 108,54 ցուցանիշով:

Բացի Ակապուլկոյից, ցուցակում են հայտնվել մեքսիկական եւս 4 քաղաքներ՝ Կուլիականը, Տիխուանը, Վիկտորիան եւ Օբրեգոնը: