Սիրիայի բանակը շարունակում է հաջողությամբ առաջ շարժվել Դարաա նահանգի Շեյխ Միսկին քաղաքում, բոլոր ուղղություններով: Արդյունքում ահաբեկչական խմբավորումները տեխնիկայի եւ մարդկային մեծ կորուստներ են կրում, հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Բանակն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Շեյխ Միսկին-Էբթաա ճանապարհը:
Դարաա քաղաքի 4 թաղամասերում զինվորականները ոչնչացրել են ահաբեկիչների դիրքերն ու տեխնիկան:




























