Ստրասբուգում ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում, այսօր՝ հունվարի 26-ին, մեկնարկել է երկու հակահայկական զեկույցների քննարկումը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին:
Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների խորհդարանականները կքննարկեն բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցները:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Անն Բրասերը հունվարի 25-ին, ԵԽԽՎ նստաշրջանի բացումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բազմաթիվ պատգամավորներ առաջարկել են չքննարկել այդ զեկույցները: «Վերջնական որոշումն, իհարկե, պետք է ընդունի ԵԽԽՎ-ն՝ քննարկում անցկացնել, թե զեկույցները հետ ուղարկել հանձնաժողովներին»,-հավելել է Բրասերը:




























