ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը չի տիրապետում Ղարաբաղյան խնդրին: Այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում քննարկվող երկու հակահայկական զեկույցներին:

«Մերոնք գնում են, չեն հրավիրում նրանց, որոնք էդ խնդրով են զբաղվում: Ինստիտուցիոնալ կապ չկա մեր պառլամենտականների ու փորձագիտական համայնքի մեջեւ: Չեն հրավիրել  մեր փորձագետներին, ասեն՝ այ սենց խնդիր կա, ի՞նչ խորհուրդ կտաք: Ելքը փորձագետների,  գիտնականների մոտ է»,- նշեց Ալեքսանդր Մանասյանը:

Նրա խոսքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն Ադրբեջանի նման քայլերը կանխելու համար:

«Խնդիրն այն է, թե ինչու չենք կարողանում կանխել դա, որն է մեր անելիքը: Մեր պատգամավորը պետք է իմանա՝ մասնագետներից որ մեկը ինչ է գրել, ինչ տեսակետներ, ինչ նախասիրություններ ունի»,- ասաց նա:

Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ ստեղծված իրավիճակն այն բանի հետեւանք է, որ մենք ճիշտ քաղաքականություն չենք վարում եվրոպական կառույցներում, իսկ Ադրբեջանը հետեւողականորեն ստեղծում է հիմնախնդրի մի կերպար, որը մեզ համար նպաստավոր չէ: