ՌԴ Պրիմորիեի երկրամասի կենդանաբանական այգում Տիմուր այծին ժամանակավորապես բաժանել են Ամուր վագրից, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով այգու տնօրեն Դմիտրի Մեզենցովին։
«Մենք առանձին սենյակ ունենք, որտեղ անասնաբուժական զննության ժամանակ պահում ենք կենդանիներին։ Հիմա Տիմուրն այնտեղ է։ Նրա ճարպակալումը խնդիր է։ Բացի այդ, պետք է վերահսկողության տակ պահել լվերին»,- ասել է տնօրենը։
Նաեւ պարզվել է, որ Ամուր վագրի հարեւանությաբ տեղակայված առանձնավանդակում բնակվող Տայգա վագրուհու մոտ կտղանք է սկսվել, եւ հայտնի չէ, թե ինչպես նա կարձագանքի դրան Ամուրը։



























