Պերմյակովի հետ կապված ողբերգական դեպքերից հետո քիչ ջանքեր անհրաժեշտ չեղան ռուսական ռազմաբազայի ծառայողների, նրանց ընտանիքների եւ տեղաբնակների միջեւ ջերմ հարաբերություններ պահպանելու համար։ Այս մասին հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով ռուսական բազայում սպառազինությունների եւ տեխնիկայի համալրման մասին հարցին՝ նախարարը նշել է, որ ռուսական կողմը լուրջ աշխատանք է տանում իր բազաների, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Սպառազինությունների եւ տեխնիկայի համալրման գործընթացը շարունակվում է։
Վերջին շրջանում դա արվել է ՌՕՈւ ուժերի տեղակայման միջոցով։



























