Ռեքս տիրանոզավրի ոտնահետքերի հազվագյուտ հավաքածուն գիտնականներին պատմել է այն արագության մասին, որով տեղաշարժվում էի  դինոզավրերի շրջանում ամենահայտնի գիշատիչները, գրում է Lenta-ն:

Հնէաբանները ծայրաստիճան հազվադեպ են տիրանոզավրերի ոտնահետքեր հայտնաբերում: Ավելի հազվադեպ են հանդիպում նույն  կենդանու հետքերը` այն հետքերի նման, որ Վայոմինգի նահանգում հայտնաբերել է կանադացի գիտնական Սքոթ Փերսոնսը: 

Երեք հետքը պատկանում են կամ երիտասարդ տիրանոզավրի կամ էլ ավելի փոքր`   Nanotyrannus lancensis տերոպոդին: Փերսոնսը   գետնից ազդրերի բարձրությունը  գնահատել է (հենվելով թաթի հետքերի հայտնի երկարության վրա) 1,56-ից մինչեւ 2,07 մետր: Հետո նա չափել է հետքերի միջեւ հեռավորությունը եւ  ժամանակակից երկոտանի կենդանիների վերաբերյալ տվյալներն օգտագործել` ստանալու մեծամողեսի արագության ցուցանիշը. ժամը   4,5–8 կմ:

Սակայն մեծամողեսի առավելագույն արագությունը կարող էր անհամեմատ ավելի մեծ լինել` մինչեւ ժամը 11 կմ, նշել է մեկ այլ հետազոտության հեղինակ Էրիկ Սնայվլին:  Նման դինոզավրից կարող էր փախչել նույնիսկ սիրողական վազորդը, էլ չասած պրոֆեսիոնալ մարզիկների մասին: