Բորիս Նեմցովի սպանության կազմակերպիչների եւ պատվիրատուների գործի քննությունն առանձնացվել է: Այդ մասին հայտնել է քաղաքական գործչի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: 

«Քննությունն այսօր ինձ հայտնել է, որ կազմակերպիչների` հեռակա ձերբակալված Ռուսլան Մուխուդինովի եւ չպարզված անձանց վերաբերյալ դատական գործն  առանձնացվել է եւ դրա քննությունը կշարունակվի», - ասել է փաստաբանը:

Նրա խոսքով, ձերբակալված  կատարողների գործը դատարանին կփոխանցվի նյութերի հետ ծանոթանալուց եւ մեղադրական եզրակացության հաստատումից հետո: