Վերջին օրերին Հայաստանում եւ տարածաշրջանում խիստ ցածր ջերմաստիճանը ռեկորդ է գրանցել Թուրքիայի Վան նահանգում։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ հունվարի 28-ի գիշերը Վան նահանգի Չալդըրանի շրջանի Բեզիրհանեի թաղամասում ջերմաստիճանը գրանցվել է  մինուս 42 աստիճան։

Նշվում է, որ նման ցածր ջերմաստիճան Թուրքիայում չի գրանցվել վերջին 26 տարում։