Սպիտակուցներով հարուստ ցածր կալորիականությամբ դիետան եւ մարզումները տղամարդկանց կօգնեն կիլոգրամներ կորցնել եւ ավելացնել մկանային զանգվածը: Այսպիսի եզրահանգման են եկել կանադական Մաքմասթերի համալսարանի գիտնականները:
Նրանք ավելորդ քաշ ունեցող 40 երիտասարդ տղամարդու մասնակցությամբ փորձ են անցկացրել: Նրանց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի կամավորները պետք է ցածր կալորիկանությամբ, սպիտակուցներով հարուստ սնունդ ուտեին, մարզասրահ այցելեին, իսկ մյուս խմբի անդամները՝ ցածր կալորիականությամբ, բայց սպիտակուցների չափավոր քանակությամբ սնունդ, ինչպես նաեւ ֆիզիկական վարժություններ կատարեին:
Ըստ Informing-ի, մեկ ամիս անսց պարզվել է, որ առաջին խմբի տղամարդիկ մկանային զանգվածն ավելացրել են 1.1 կգ-ով, իսկ երկրորդ խմբի կամավորներն ընդհանրապես մկանային զանգված չեն ավելացրել: Միաժամանակ, փորձի առաջին խմբի մասնակիցները նիհարել են միջինը 4.8 կգ, իսկ երկրորդ խմբի անդամները՝ 3.6 կգ:



























