ՌԴ Քննչական կոմիտեն Բորիս Նեմցովի սպանության գործով ֆիգուրանտներին տեղյակ է պահել հետաքննության ավարտի մասին։
«Այսօր քրեական գործով անցնող ֆիգուրանտներին հայտնել են հետաքննության ավարտի մասին, եւ մոտ ժամանակներս մեղադրյալներն ու նրանց պաշտպանները կսկսեն ծանոթանալ գործի նյութերին»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։
Վերջնական տեսքով սպանության մեղադրանք է ներկայացվել Զաուր Դադաեւին, Տամերլան Էսկերխանովին , Համզաթ Բախաեւին, Անզոր եւ Շադիդ Գուբաշովներին, փոխանցում է Gazeta-ն։
«Միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռուսլան Մուհուդինովի նկատմամբ, որը սպանության պատվիրատուն եւ հանցագործության կազմակերպիչն է եղել, հարուցվել է առանձին վարույթ՝ հետագա քննության համար»,- նշել է ՔԿ ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։



























