Ռազմավիրական ճանապարհը բացել են մարդատար ավտոմեքենաների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի վարչության մամուլի ծառայությանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ճանապարհը փակ է Վրաստանում վաղ եղանակային պայմանների պատճառով։

«Ճանապարհի երթեւեկությունը մասամբ վերականգնվել է։ Այն բաց է միայն մարդատար մեքենաների համար»,- ասել է գործակալության զրուցակից ։

Նրա խոսքով՝ Վրաստանի հետ սահմանին՝ Հյուսիսային Օսեթիայի տարածքում, կա 180 բեռնատար մեքենա։

Նշվում է, որ Վերին Լարս բնակավայրում տաքանալու կետ է բացվել։

Հունվարի 23-ին Ռուսաստանն ու Հարավային կովկասը կապող ռազմավիրական ճանապարհը փակվել էր վատ եղանակային պայմանների պատճառով։ Նախօրեին այն բացել էին բոլոր տեսակի մեքենաների, բացառությամբ մեծ բեռնատարների եւ 30 տեղից շատ ունեցող ավտոբուսների համար։