Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 7-ամյա բնակիչ Հայկ Մինասյանի մոտ 2 ամիս առաջ հայտնաբերվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ, նրան անհապաղ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում; Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Ռաֆիկ Մինասյանը: Ռաֆիկ Մինասյանի խոսքով, Բելառուսում ոսկրածուծի փոխպատվաստման համար անհրաժեշտ է 200 հազար դոլար, սակայն 7-ամյա երեխային օգնելու համար Մինասյանների ընտանիքը չունի անհրաժեշտ գումարը:
«Մեկ ամիս առաջ Մինսկում էինք, մեզ ասացին, որ անհապաղ ոսկրածուծի փոխպատվաստում է անհրաժեշտ, որն արժե 200 հազար դոլար, էդ գումարը չունենք: Էս պահին «Մուրացանում» հիվանդանոցում ենք , Հայկս քիմիաթերապիա է ստանում: Սպասում ենք, որ անհրաժեշտ գումար հավաքվի, դոնոր գտնենք ու երեխու կյանքը փրկենք»,-ասաց Ռաֆիկ Մինասյանը:
7-ամյա Հայկին օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել հետեւյալ հաշվեհամարներին.
ՀայԷկոնոմԲանկ 163005545518/AMD/, 163005547522/USD/
Արտերկրից փոխանցումների համար.
INTERMEDIARY BANK
NAME:COMMERZBANK AG
ADDRESS: Kaiserplatz, 60261 Frankfurt am Main
SWIFT: COBADEFF
ARMECONOMBANK OJSC ACCOUNT: No. 400886849900 USD
BENEFICIARY'S BANK
NAME: ARMECONOMBANK OJSC
ADDRESS: Republic of Armenia, 23/1, Amiryan str., 002 Yerevan RA
SWIFT: ARECAM 22
BENEFICIARY
NAME: Minasyan Marine Rafiki
ACCOUNT N: 163005547522 USD
098349497-Ռաֆիկ Մինասյանի հեռախոսահամարը


























