Վրաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Այս մասին ՀՀ ՊՆ-ում փետրվարի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին։

Նախարարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը Վրաստանի համար մեծ կարեւորություն ունի։

Այդ ենթատեքստում նա շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին դաշինքի շրջանակներում համագործակցելու համար։

«Վառ օրինակ է նաեւ Թբիլիսիում հեղեղի ժամանակ եւ՛ Հայաստանի, եւ՛ Թուրքիայի կողմից տրամադրած օգնությունը»,- նշել է նախարարը։

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի