Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական միությունում արժանի կերպով կներկայացնի Հայաստանը։ Այս մասին փետրվարի 2-ին խորհրդարանում ասել է ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ «Տիգրան Սարգսյանը կրթված տնտեսագետ է, որը նաեւ վարչապետի պաշտոնում արժանավայել կերպով ներկայացնում էր մեր երկիրը, ուներ խորը տնտեսական գիտելիքներ եւ տեղյակ էր տնտեսական գիտության վերջին միտումների մասին»,- նշել է Աշոտյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարմանը։ Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնում հաստատվել էր 2015թ. դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ԵՏՄ նախագահների կողմից։ Սարգսյանը փոխարինել է ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին։