Բորիս Նեմցովի սպանության գործով 2 մեղադրյալների փաստաբանները բողոք կներկայացնեն ՄԻԵԴ նրանց ապօրինի կալանքի տակ պահելու համար, գրում է «Կոմերսանտ»-ը։
Խոսքը Թամերլան Էսկերխանովի, Շադիդ Գուբաշովի եւ Համզաթ Բախաեւի մասին է, որոնց փաստաբանները կարծում են, որ 2015թ. օգոստոսին նրանց կալանքը անարդարացիորեն երկարաձգվել էր։
«Կալանքի գործընթացը չընդհատելու մեջ խառնաշփոթություն է ստեղծվել։ Շրջանային դատարանը ստիպված էր երկարաձգել օրենքի ուժ ստացած իր որոշումը, իսկ քաղաքային դատարանը՝ քննել կես տարվա վաղեմության որոշման դեմ ներկայացված բողոքը, երբ դրանց հեղինակների դիմումներն արդեն կորցրել են իրենց իմաստը»,- գրում է թերթը։
Արդյունքում Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվեց ազատել մեղադրյալներին, սակայն դատարանի վճռում ասվում է, որ Բասմանի դատարանի իր գործընկերը մակերեսային եւ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել իր պարտականությունների կատարմանը, ինչը եւ դրդել է փաստաբաններին հայց ներկայացնել ՄԻԵԴ։



























