Ռուսաստանի վարչապետ, «Եդինայա Ռոսիյա»-ի  ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը այդ կուսակցությունն անվանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական ռեսուրսը, նրա հենարանը՝ իր քաղաքական կուրսն իրականացնելիս:

«Մեր կուսակցությունը նախագահի քաղաքական ռեսուրսն է՝ նրա քաղաքական կուրսն իրականացնելու համար: «Եդինայա Ռոսիյան» փաստորեն ձեւավորել է գործադիր իշխանություն՝ կառավարություն: Եվ մենք վստահաբար թեւակոխում ենք քաղաքական նոր ցիկլ»,- ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիյա» կուսակցության համագումարի առաջին փուլում, հայտնում է Gazeta-ն:

Նրա խոսքով, կուսակցության համար սկզբունքայնորեն կարեւոր է ընտրություններում հաղթել հենց հիմա՝ փորձությունների ժամանակաշրջանում:

«Երկիրը բարդ վիճակում է: Պատճառները հայտնի են: Մենք  շատ խնդիրներ ունենք: Բացի դրանից մեզ վրա ճնշում են բոլոր կողմերից»,- ասել է Մեդվեդեւը: