Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը հերքել է Սերժ Սարգսյանի դստերը Երեւանի դպրոցներից մեկի տնօրեն նշանակելու լուրը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հատնում են, որ «Տարեգիր» օրաթերթում հրապարակված տեղեկությունը, թե իբր ՀՀ Նախագահի ավագ դուստրը՝ Անուշ Սարգսյանը նշանակվելու է Երեւանի Չեխովի անվան N 55 դպրոցի տնօրեն, սուտ է եւ որեւէ ընդհանրություն չունի իրականության հետ: «Իսկ իրականությունն այն է, որ Անուշ Սարգսյանը զբաղված է յուրաքանչյուր հայ կնոջ համար թերեւս ամենասիրելի աշխատանքով՝ խնամում է իր չորսամյա դստերը՝ Մարիամ Մինասյանին»,- նշեցին մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե Անուշ Սարգսյանը նշանակվելու է դպրոցի տնօրեն, իսկ դպրոցի ներկայիս տնօրեն Գայանե Սարուխանյանին նշանակելու են Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ:




























