Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հերքել է ադրբեջանական կործանիչների՝ ազատագրված տարածքների վրայով թռչելու լուրը:

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին, թե Ադրբեջանի ռազամօդային ուժերի 4 կործանիչ մանեւրներ են կատարել շփման գծում, պտտվել Ֆիզուլիի, Բեյլագանի, Խոջավենդի, Աղդամի եւ Տերտերի շրջաններով եւ անվնաս ետ վերադարձել:

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը, մեկնաբանելով այդ տեղեկությունը, հակիրճ ասաց. «Երազելը վտանգավոր չէ»: Ըստ Շահսուվարյանի՝ այլ հարց է, որ ադրբեջանական ինքնաթիռները թռչեն իրենց տարածքների վրայով, բայց ոչ երբեք հայկական զինուժի կողմից հսկվող տարածքներով: «Դա իրենց երեւակայության արդյունքն է: Ադրբեջանական ինքնաթիռները մեր տարածք չեն կարող մտնել»,- ասաց մամուլի խոսնակը: